Monday, March 1, 2010

Ամերիկյան հեռուստաեթերով ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին տեսանյութ

Panorama.am. 1-3-2010- Թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում: Նշվել է նաև, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:

No comments: