Wednesday, March 3, 2010

Մեղքերի թողություն հեռախոսով

Tert.am. 3-3-2010- Մի խումբ ֆրանսիացի կաթոլիկներ, ովքեր աշխատում են հեռուստահաղորդակցման ընկերությունում, գործարկել են վճարովի «թեժ գիծ», որի օգնությամբ հավատացյալները կարող են մեղքերը խոստովանել։ Հեռախոսային խոստովությունն արժե 0,34 եվրո։ Այս մասին հաղորդում է AFP-ը։ «Թեժ գիծ» զանգահարած անձին առաջարկում են սեղմել «1» կոճակը, որպեսզի ստանան խոստովանության մասին խորհրդատվություններ, «2»-ը՝ խոստովանության համար և «3»-ը, եթե ցանկանում են լսել ուրիշների խոստովանությունները։ Միևնույն ժամանակ, հավատացյալ կաթոլիկներին նախազգուշացնում են, որ կարելի է նման կերպ քավել միայն չնչին մեղքերը, իսկ լուրջ մեղքերի դեպքում պետք է դիմել քահանային։ Այս ծառայությունը գործարկվել է Մեծ Պահքի առթիվ։ Առաջին շաբաթվա ընթացքում վերոհիշյալ ծառայությունից օգտվել է մի քանի հարյուր մարդ։ Ստացված գումարները հատկացվելու են բարեգործության։ Նշենք, որ ֆրանսիացի կաթոլիկ եպիսկոպոսներն արդեն տարածել են պաշտոնական հայտարարություն, որտեղ ասվում է, որ Հռոմի կաթողիկ եկեղեցին ոչ մի կապ չունի այդ ծառայության հետ։

No comments: