Wednesday, March 3, 2010

Լրագրողների դեմ բռնությունների մասին գիրք է հրատարկվել

News.am. 3-2-2010- Լրագրողների ազատության սկզբունքը կարեւոր գործոն է ժողովրդավարական բոլոր երկրների համար: Այդ մասին մարտի 3-ին՝ «Հայաստանում 2008-2009թ. լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները, ճնշումներն ու դատական գործընթացները» եւ «Լրատվամիջոցների ինքնակարգավորում» գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: Վերջինս նշել է, թե գրքում հրապարակվել են այդ տարիներին Հայաստանում լրագրողների նկատմամբ բոլոր բռնությունների դեպքերը, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ: Վերջինս որպես նման դեպքեր առանձնացրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի, «Հայք» թերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանի, «Ժամանակ»-ի լրագրող Մարինե Խառատյանի, եւ «Շանթի» մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա կատարված հարձակումները:

No comments: