/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Մարտի 1-ին «Թեքեյան կենտրոն»-ում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս: Հավաքին հրավիրվել էին եւ իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ: Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակը:
Իր ելույթում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց. «Հայաստանում առկա տնտեսական, սոցիալական, իրավական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը հետեւանք է այն մենաշնորհային քաղաքականության, որն առավելագույն չափերի հասցրեց սոցիալական բեւեռացումը, աղքատությունն ու անարդարությունը, բարոյազրկումն ու նյութապաշտությունը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ առավել խոցելի եւ անընդունակ իրապես դիմակայելու արտաքին որեւէ լուրջ մարտահրավերի»:
Ելույթներով հանդես եկան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանը եւ Տիգրան Խզմալյանը, նախկին ազատամարտիկ, «Մոնթե Մելոքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Յենիգոմշյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որը ներկաներին իրազեկեց «Սարդարապատ» շարժման սկզբունքների, մոտեցումների, Հանրապետությունում առկա իրավիճակը շտկելու նպատակով գործնական քայլերի մասին:
Հայաստանի առջեւ ծառացած նոր մարտահրավերները որակելով որպես լրջագույն վտանգներ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը, Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց ներկաներին, շարժման բոլոր համախոհներին, որ այսուհետ եւս, էլ ավելի պատրաստակամ, վճռական կեցվածքով եւ միակամ, համատեղ գործնական քայլերով փոխեն հայության ֆիզիկական եւ հոգեւոր գոյությանը վտանգող իրողությունները, հաղորդում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:Tuesday, March 2, 2010
Ժիրայր Սեֆիլյան. Ճգնաժամը Հայաստանում մենաշնորհային քաղաքականության հետեւանք է
/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Մարտի 1-ին «Թեքեյան կենտրոն»-ում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս: Հավաքին հրավիրվել էին եւ իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ: Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակը:
Իր ելույթում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց. «Հայաստանում առկա տնտեսական, սոցիալական, իրավական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը հետեւանք է այն մենաշնորհային քաղաքականության, որն առավելագույն չափերի հասցրեց սոցիալական բեւեռացումը, աղքատությունն ու անարդարությունը, բարոյազրկումն ու նյութապաշտությունը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ առավել խոցելի եւ անընդունակ իրապես դիմակայելու արտաքին որեւէ լուրջ մարտահրավերի»:
Ելույթներով հանդես եկան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանը եւ Տիգրան Խզմալյանը, նախկին ազատամարտիկ, «Մոնթե Մելոքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Յենիգոմշյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որը ներկաներին իրազեկեց «Սարդարապատ» շարժման սկզբունքների, մոտեցումների, Հանրապետությունում առկա իրավիճակը շտկելու նպատակով գործնական քայլերի մասին:
Հայաստանի առջեւ ծառացած նոր մարտահրավերները որակելով որպես լրջագույն վտանգներ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը, Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց ներկաներին, շարժման բոլոր համախոհներին, որ այսուհետ եւս, էլ ավելի պատրաստակամ, վճռական կեցվածքով եւ միակամ, համատեղ գործնական քայլերով փոխեն հայության ֆիզիկական եւ հոգեւոր գոյությանը վտանգող իրողությունները, հաղորդում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment