Monday, March 1, 2010

Դաղստանում փակում են Ալլահշուքյուր Փաշազադեի խանութները

Aysor.am. 1-3-2010- Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, Կասպիյսկ, Դերբենդ և Դագեստանսկիե օգնի քաղաքներում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին պատկանող կրոնական գրքերի և պարագաների խանութները կփակվեն: Այդ մասին «Ենի մուսավաթ»-ին հայտնել են Դերբենդում բնակվող ադրբեջանցիները: Նրանք ասել են, որ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հատուկ մարմինները հետազոտում են հիշյալ քաղաքներում Փաշազադեին պատկանող «Սուննա» խանութների ցանցը: Թերթը գրել է, որ Դաղստանում և հատկապես Մախաչկալա և Դերբենդ քաղաքներում վերջին երկու տարվա ընթացքում նվազագույնը 10 անգամ ավելացել է կրոնական գրականության և պարագաների վաճառքով զբաղվող կրպակների քանակը, որոնցից ամենամեծը «Սուննա» ցանցն է: Որոշ ժամանակ առաջ Մախաչկալայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել կրոնական գրականության վաճառքով զբաղվող խանութներում: Դաղստանի տեղեկատվության և արտաքին կապերի նախարարության տվյալների համաձայն, անցկացված ռեյդերի ժամանակ վաճառքից մեծ թվով արմատական վահաբական քարոզչությամբ գրականություն է հանվել: Խանութների տերերին լրջորեն տեղեկացվել է, որ նման գրականության վաճառքով նորից զբաղվելու դեպքում կհայտնվեն քրեական պատասխանատվության առաջ: Նախարարությունը հայտնել է, որ նման ստուգումներ անցկացվել են նաև կրոնական գրականություն տպագրող հրատարակչություններում: «Ենի մուսավաթ»-ի աղբյուրը հայտնել է, որ առաջիկա օրերին այդ խանութների մեծամասնությունը կփակվի:

No comments: