Panorama.am. 11-3-2010- Եվրոպական Միությունը հադես է եկել Իսրայելի հասցեին քննադատությամբ, կապված երկրի իշխանությունների որոշման հետ շարունակել Եղուսաղեմի արաբական հատվածում մոտ 1 600 տների կառուցման աշխատանքները: Գրում է Ինտերֆաքս (Интерфакс) գործակալությունը:
«Իսրայելը պետք է վերանայի այդ որոշումը: ԵՄ-ը կոչ է անում իսրայելական իշխանություններին կատարել ստանձնած պարտավորություններն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում և հետ կանգնել միակողմանի որոշումներից ու գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել գործընթացի վերջնական արդյունքը”,- ասված է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության ղեկավար Քեթրին Էշտոնի հայտարարությունում:
Thursday, March 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment