Thursday, March 4, 2010

Ամերիկայի հունական ինստիտուտը ԱՄՆ–ից պահանջում է ճանաչել Ցեղասպանությունը

Tert.am. 4-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4–ին, Երևանի ժամանակով ժամը 19։00 քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևը։ Ամերիկայի հունական (հելլենիկ) ինստիտուտը հաղորդագրություն է տարածել, որում իր աջակցություն է հայտնում ամերիկահայ համայնքին՝ «մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այդ կարևորագույն բանաձևի ընդունման հարցում»։ Մասնավորապես, հաղորդագրությունում Ամերիկայի հունական ինստիտուտը հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին վերջ դնել ամերիկյան մասնակցությանը Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականությանը՝ հանուն Միացյալ Նահանգների շահերի և ամերիկյան արժեքների։ Ինստիտուտը կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ որպես Ցեղասպանության ակնհայտ օրինակ, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայում։

No comments: