Tert.am. 9-3-2010- Քանի դեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի առնչությամբ ամերիկյան վարչակազմից հստակ մեսիջ չի ստացել, Թուրքիան Վաշինգտոնում իր դեսպանին ետ չի ուղարկի: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից անմիջապես հետո Անկարան հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպան Նամըք Թանին:
Tuesday, March 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment