Tuesday, March 2, 2010

ԱՄՆ պետքարտուղարություն. Թուրքիան Եվրոպա թմրանյութեր հասցնելու տարանցիկ երկիր է

News.am. 2-3-2010- Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է թմրանյութեր դեմ պայքարի բյուրոյի ամենամյա զեկույցը: Համաձայն պետքարտուղարության տվյալների՝ Թուրքիան շարունակումէ մնալ Հարավ-արեւմտյան Ասիայի երկրներից դեպի Եվրոպա թմրանյութեր տարանցման երկիր եւ թմրավաճառների գործունեության ասպարեզ: Ինչպես հայտնում է TRT-ն, Թուրքիային առնչվող հատվածում նշվում է, որ այդ երկիր ներկրվող բոլոր թմրանյութերն ունեն աֆղանական ծագում եւ առաքվում են Իրանի եւ Պակիստանի տարածքով: Զեկույցում նշվում է նաեւ, որ թուրքական ոստիկանությունը շարունակում էակտիվ պայքար մղել երկրում թմրավաճառության դեմ: 2009թ. Թուրքիան ընդգրկվել է 60 երկրների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգին:

No comments: