Tert.am. 10-3-23010- «Վեճերն այն մասին, թե արդյոք Օսմանյան կայսրության փլուզման տարիներին տեղի ունեցած էթնիկ բախումները Ցեղասպանություն էին, թե ոչ, ինչպես ամեն տարի, այս գարնանն էլ հայտնվեցին ԱՄՆ քաղաքական թատերաբեմում»։ Այս մասին գրում է ամերիկյան Huffington Post պարբերականը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևին:
Ըստ պարբերականի` բանաձևը ոչ միայն բացասաբար կանդրադառնա Թուրքիայի և Հայաստանի բանակցային գործընթացի վրա, այլև սպառնալիք է ԱՄՆ-Թուրքիան հարաբերությունների համար հատկապես այնպիսի մի ժամանակ, երբ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում:
«Եթե Ցեղասպանություն իրականում եղել է, ապա դրանով պետք է զբաղվի միջազգային դատական ատյանը, այլ ոչ թե քաղաքական գործիչները, որոնք երկու տարին մեկ անգամ վերընտրվելու կարիք ունեն: Սակայն շատ ավելի կարևոր է, որ Թուրքիայի կառավարությունը, որը բանաձևի ընդունումից հետո բուռն կերպով հակազդեց ԱՄՆ կառավարությանը, սկսի ըմբռնումով մոտենալ ԱՄՆ իշխանական համակարգին: Ինչպես նախագահ Բարաք Օբաման, այնպես էլ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, թեև վերջին պահին, սակայն կտրուկ դեմ արտահայտվեցին բանաձևին: Այդուհանդերձ, նրանք չեն կարող վերահսկել ոչ բոլոր քվեները, ոչ էլ Կոնգրեսի օրակարգը»- գրում է պարբերականը` ավելացնելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ պարագայում չպետք է չեղյալ հայտարարի ԱՄՆ կատարելիք իր այցը:
«Նա պետք է օգտագործի այս հնարավորությունը, ներկայացնի իր փաստարկները և ապացուցի, որ Թուրքիան Հայաստանի հետ իր վեճերը կարող է հարթել առանց ԱՄՆ Կոնգրեսի միջամտության»,- գրում է թերթը:
Wednesday, March 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment