Saturday, March 20, 2010

Le Figaro. Էրդողանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

News.am. 20-3-2010- Թուրքիայի վարչապետը սպառնում է երկրից արտաքսել անօրինական բնակվող հազարավոր հայ գաղթականների։ Թուրքիայի վարչապետի վերջերս կատարած հայտարարությունը լուրջ հարված է հասցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որն առանց այդ էլ վատ վիճակի մեջ է։ Սա հետեւանք է նրա, որ Միացյալ Նահանգները եւ Շվեյցարիան ընդունեցին 1915 թվականին կատարված Հայոց ցեղապանությունը ճանաչող բանաձեւեր։ Այդ բանաձեւերը «խոչընդոտում են Հայաստանի հետ հաշտեցման ջանքերին»,- BBC-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետը, նախքան ինքն իրեն կորցնելը։ «Իմ երկրում ապրում է 170 000 հայ։ Նրանցից միայն 70000 քաղաքացիություն ունի, սակայն մենք հանդուրժում ենք մնացյալ 100 000-ին։ Անհրաժեշտության դեպքում ես նրանց կարող եմ ասել, որ վերադառնան իրենց երկիր»։ Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ «անմեղ հայ գաղթականներին փորձում են մանդրադրամ, գերի դարձնեն, դա բավականին լուրջ է, եւ հիմք է տալիս Թուրքիային մեղադրել 100 տարի առաջ կատարված իրադարձությունների համար»։ Թուրքական շատ լրատվամիջոցներ եւ մի շարք արտասահմանյան դիվանագետներ համաձայն են այդ տեսակետի հետ, ինչը ստիպեց իշխանության գլխում գտնվող մահմեդական կուսակցությանը հետ քաշվել՝ մեկնաբանելով, որ Էրդողանը մտադիր չէ կյանքի կոչել իր սպառնալիքները «ոչ այսօր, ոչ էլ վաղը»։ Ճշմարտության համար ասենք, որ հայ գաղթակաների թվաքանակը, հատկապես կանանց, ովքեր դայակությամբ եւ տների մաքրությամբ են գումար վաստակում, ամենեւին էլ 100 000 չէ ։ Այն տատանվում է 10 000 եւ 20 000 միջեւ։ Արձանագրությունները դեռ չեն վավերացվել։ Սակայն խնդիրն այլ է։ Հայ-թուրքական սահմանը փակ է մնում ղարաբաղյան պատերազմի սկսվելու պահից։ Հայերով բնակեցված այդ տարածքը դարձել է 30 000 մարդու մահվան եւ հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ։ Իբրեւ համերաշխության նշան թուրքալեզու Ադրբեջանի հետ, Թուրքիան պատերազմի սկսելու պահից խզեց իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Ամեն դեպքում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճը, որի հիմնական պատճառը Օսմանյան Թուրքիայի տարածքում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունն է, ինչը մինչ օրս պաշտոնապես անթույլատրելի թեմա է Անկարայում, չխանգարեց, որ 2009 թվականի հոկտեմբերին երկու երկրները սահմանի բացման վերաբերյալ արձանագրություններ ստորագրեն։ Սակայն այդ փաստաթուղթը մինչ օրս վավերացված չէ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից։ Իսկ երկու երկրների հաշտեցման գործընթացը ներկա պահին փակուղի է մտել։ Սա է հիմնական խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը լրացուցիչ դժգոհության պատճառ է, գրում է թերթը։

No comments: