Monday, November 12, 2012

Դավութօղլուն չի հավատում Իրաքի դատարաններին

News.am. 12-11-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում թաքնվող Իրաքի նախկին փոխնախագահի դեմ Իրաքում քաղաքական հաշվեհարդար են տեսնում։ Ինչպես տեղեկացնում թուրքական Milliyet-ը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Իհսան Օզքեսը հետաքրքրվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից, թե ինչու է Թուրքիան թաքցնում Ինտերպոլով հետախուզում հայտարարված Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշիմիյին։ Դավութօղլուն պատասխանել է, թե չնայած Ինտերպոլի անդամները փոխանակվում են հանցանքների հետ կապված տեղեկություններով, սակայն անձին ձերբակալելը պարտադիր չէ։ «Մեր իշխանությունները Հաշիմիի նկատմամբ ներկայացված մեղադրանքներին մանրամասն ծանոթ չեն, իսկ Իրաքն էլ մանրամասն դոսյե չի ներկայացրել։Հաշիմին հայտարարել է, թե իր դեմ մեղադրանքները քաղաքական են»,-ասել է Դավութօղլուն։ Նշենք, որ իրաքյան դատարանը մեղավոր է ճանաչել Հաշիմիին՝ պետական պաշտոնյաների սպանության համար կազմակերպված դավադրության եւ ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար։

No comments: