Tert.am. 19-4-2010- Հայաստանում 20 տարվա անկախությունից հետո էլ հստակ չէ, թե հասարակություն-եկեղեցի կապն ինչ հունով պետք է զարգանա։ Խոսելով հասարակություն-եկեղեցի կապի մասին՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահե Աբեղա Անանյանը։
«Ոմանք այսօր ենթադրություններ են անում, թե եկեղեցին պետք է միջամտի քաղաքականությանը, պետք է միջամտի սոցիալական կյանքին, տնտեսական կյանքին, բայց ասողները լավ չեն պատկերացնում, թե որն է եղել և որը պետք է լինի եկեղեցու դերը հասարակության մեջ։ Եվ բացի այդ, կարևոր է, թե ինչպիսին է մեր հասարակությունը՝ քաղաքացիակա՞ն հասարակություն է, թե՞ քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին գտնվող հասարակություն։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ եկեղեցին դեմ առ դեմ է կանգնած դեռևս նոր-նոր ձևավորվող ինչ-որ բանի, դա նշանակում է, որ եկեղեցին ինքը դեռևս լիովին չի կարող պատկերացնել, թե ինչ պետք է իրականացնի քաղաքացիական հասարակության մեջ։
Եվ այս առումով կարծում եմ, որ եկեղեցին պետք է նախ և առաջ օգնի հայ հասարակությանը՝ ճիշտ կերպով գիտակցելու հասարակության մեջ քաղաքացիական հասարակության արմատավորման գաղափարը»,- ասաց Հայր Շահեն։
Նրա խոսքով՝ հայ եկեղեցին ունի պատմական առաքելություն. պատմության ամենակարևոր պահերին երկրի հոգևոր իշխանությունը իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել։ Բայց մյուս կողմից էլ, ըստ միաբանի, եկեղեցին առաջին հերթին Քրիստոսի խոսքը, քրիստոնեական արժեքները տարածողն է։
«Եկեղեցին, ի վերջո, արդեն պետության հետ էր 90-ականներից և մտավ ազգային ինքնագիտակցության արթնացման մեջ։ Սա եկեղեցու պատմական առաքելությունն է, բայց եկեղեցին այսօր չի կարող պետական մակարդակով հայապահպանությամբ զբաղվել, դա պետք է պետական մակարդակի վրա դրված ծրագիր լինի։ Միևնույն ժամանակ, եկեղեցին կարող է օգնել հայ հասարակությանը, հայ ինքնիշխանությանը հայապահպանությունը լավագույնս իրականացնելու թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Եվ այս առումով մարդիկ եկեղեցուց հաճախ պահանջում են բաներ, որոնք եկեղեցու առաքելության մեջ չեն մտնում»,- նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը։Tuesday, April 20, 2010
Մարդիկ եկեղեցուց պահանջում են բաներ, որոնք եկեղեցու առաքելության մեջ չեն մտնում. հոգևորական
Tert.am. 19-4-2010- Հայաստանում 20 տարվա անկախությունից հետո էլ հստակ չէ, թե հասարակություն-եկեղեցի կապն ինչ հունով պետք է զարգանա։ Խոսելով հասարակություն-եկեղեցի կապի մասին՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահե Աբեղա Անանյանը։
«Ոմանք այսօր ենթադրություններ են անում, թե եկեղեցին պետք է միջամտի քաղաքականությանը, պետք է միջամտի սոցիալական կյանքին, տնտեսական կյանքին, բայց ասողները լավ չեն պատկերացնում, թե որն է եղել և որը պետք է լինի եկեղեցու դերը հասարակության մեջ։ Եվ բացի այդ, կարևոր է, թե ինչպիսին է մեր հասարակությունը՝ քաղաքացիակա՞ն հասարակություն է, թե՞ քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին գտնվող հասարակություն։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ եկեղեցին դեմ առ դեմ է կանգնած դեռևս նոր-նոր ձևավորվող ինչ-որ բանի, դա նշանակում է, որ եկեղեցին ինքը դեռևս լիովին չի կարող պատկերացնել, թե ինչ պետք է իրականացնի քաղաքացիական հասարակության մեջ։
Եվ այս առումով կարծում եմ, որ եկեղեցին պետք է նախ և առաջ օգնի հայ հասարակությանը՝ ճիշտ կերպով գիտակցելու հասարակության մեջ քաղաքացիական հասարակության արմատավորման գաղափարը»,- ասաց Հայր Շահեն։
Նրա խոսքով՝ հայ եկեղեցին ունի պատմական առաքելություն. պատմության ամենակարևոր պահերին երկրի հոգևոր իշխանությունը իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել։ Բայց մյուս կողմից էլ, ըստ միաբանի, եկեղեցին առաջին հերթին Քրիստոսի խոսքը, քրիստոնեական արժեքները տարածողն է։
«Եկեղեցին, ի վերջո, արդեն պետության հետ էր 90-ականներից և մտավ ազգային ինքնագիտակցության արթնացման մեջ։ Սա եկեղեցու պատմական առաքելությունն է, բայց եկեղեցին այսօր չի կարող պետական մակարդակով հայապահպանությամբ զբաղվել, դա պետք է պետական մակարդակի վրա դրված ծրագիր լինի։ Միևնույն ժամանակ, եկեղեցին կարող է օգնել հայ հասարակությանը, հայ ինքնիշխանությանը հայապահպանությունը լավագույնս իրականացնելու թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Եվ այս առումով մարդիկ եկեղեցուց հաճախ պահանջում են բաներ, որոնք եկեղեցու առաքելության մեջ չեն մտնում»,- նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment