«Ազատություն» 12-4-2010-Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հանդիպումը նախատեսված է օրվա առաջին կեսին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին։
Անդրադառնալով այդ հանդիպմանը` ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել էր, թե Վաշինգտոնը շատ է կարեւորում պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները։
«Միացյալ Նահանգները շատ կարեւոր երկկողմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ», - հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերը եւ անդրադառնալով հայ - թուրքական արձանագրություններին` ընդգծել, թե Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է խթանել հաշտեցման գործընթացը։
Մինչ Բարաք Օբամայի հետ բանակցությունները, ակնկալվում է, որ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Անկարայում հուսով են, որ այդ բանակցությունները կվերակենդանացնեն հայ - թուրքական հաշտեցման` փակուղի մտած ջանքերը», - նախօրեին նշել էր Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել էր, թե պաշտոնական Երեւանը գրեթե կայացրել է իր որոշումը գործընթացի վերաբերյալ, որը, սակայն, կհրապարակի վաշինգտոնյան բանակցություններից հետո։
«Ամենակարեւորը` մենք արդեն մեր որոշումը համարյա թե ունենք: Բայց հիմա ճիշտ չէ այդ որոշման մասին խոսել. մենք մեր որոշումը կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ որ ամբողջովին համոզվենք մեր որոշման ճիշտ լինելու մեջ», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Առաջիկա հանդիպման վերաբերյալ կիրակի օրը` Վաշինգտոն մեկնելուց առաջ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շարունակում է պաշտպանել այն դիրքորոշումը, որն ինքը արտահայտել էր 2005 թվականին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած նամակում։
«Մեր համոզմամբ, 1915 թվականի իրադարձություններին վերաբերող հարցերը պետք է լուծվեն պատմական հանձնաժողովների, ոչ թե օրենսդիր մարմինների կողմից», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեին` Էրդողանն ասել է. - «Այդօրինակ փաստաթղթերը մեզ չեն պարտավորեցնում, եւ Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների հարցում հստակ է եւ հայտնի»։
Թուրքիայի վարչապետը միաժամանակ նշել է, թե այդ բանաձեւի ընդունումից հետո թուրք - ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը այժմ թուլացել է` ամերիկյան կողմից վերջին շրջանում հնչող հավաստիացումների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի շնորհիվ։
Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` կիրակի օրը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ ընդգծել, որ Թուրքիան կարեւորում է առաջընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերում:
«Մինսկի եռյակը պետք է լինի շատ ավելի ակտիվ, պետք է գործադրի ջանքեր, որոնք արդյունք տային», - հայտարարել է Էրդողանը, նշելով, որ այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ. ավելի վաղ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, իսկ վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան նաեւ Միացյալ Նահանգների նախագահն ու Թուրքիայի վարչապետը։Monday, April 12, 2010
Վաշինգտոնում կկայանան Հայաստանի նախագահի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հետ

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան նաեւ Միացյալ Նահանգների նախագահն ու Թուրքիայի վարչապետը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment