Monday, April 12, 2010

Լեհաստանի ողբերգությունը սգում են նաև Հայաստանում

Aysor.am. 12-4-2010- Չնայած անձրևոտ եղանակին` չի դադարում Երևանում Լեհաստանի դեսպանատան մոտ քաղաքացիների հոսքը: Ծաղիկներով և մոմերով նրանք գալիս են ցավակցելու լեհ ժողովրդին, հարգանքի տուրք մատուցելու` Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու, նրա տիկնոջ և բոլոր զոհվածների հիշատակին: Լեհաստանի դեսպանատնից Aysor.am-ին հայտնեցին, որ այսօր, ժամը 11:00-ից 16:00-ն մինչև ապրիլի 14-ը դեսպանատունը բաց կլինի` Սգո մատյանում ցավակցական գրառումների համար: Այս պահին դեսպանատուն ցավակցություն հայտնելու և հարգանքի տուրք մատուցելու են եկել Հայաստանում հավատարմագրված միջազգային առաքելությունների ներկյացուցիչները: Ապրիլի 15-ին ի հիշատակ նախագահ Լեհ Կաչինսկու և Տու-154-ի ուղևորների պատարագ կմատուցվի Քանաքեռի սբ.Հակոբ կաթոլիկ եկեղեցում:

No comments: