Thursday, April 15, 2010

Էրդողանը մեկնում է Իտալիա. Անկարան վերջին խայտառակություններից հետո այդ երկրում դեսպան չունի

Haynews.am. 15-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ապրիլի 21-ին պաշտոնական այցով մեկնելու է Իտալիա` մասնակցելու թուրք-իտալական կառավարական երկրորդ խորհրդաժողովին, հայտնում է Zaman-ը: Էրդողանը հանդիպումներ է ունենալու Իտալիայի նախագահ Նապոլիտանոյի և վարչապետ Բեռլուսկոնիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են թուրք-իտալական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը: Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Հռոմից`դեսպանատան կին աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու պատճառով:

No comments: