Report.am. 19-4-2010- Արենիի քարանձավում հնէաբանները հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի ամենահին կոշիկը, այսպես կոչված` չարուխը: Այն թվագրվում է Ք. Ա. 3600-3500թթ.-ով: Այդ մասին հայտնել է ԳԱԱ հնէաբանության և էթնոգրաֆիայի ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Չարուխները կարում էին խոզի կամ այլ խոշոր եղջերավորների կաշվից: Պավել Ավետիսյանը նշել է, որ մեր պապերի կրած կոշիկը գործնական ոչ մի տարբերություն չունի իր այսօրվա «նմանակից»: Սա ամենահին հնէաբանական գտածոն է Հին աշխարհի տարածքում հայտնաբերված կոշիկի բոլոր տեսակներից:Հայտնագործության յուրահատկությունն այն է, որ օրգանական նյութերը պահպանվել են քարանձավի միկրոկլիմայի շնորհիվ: Քարանձավում հայտնաբերվել են կտորի, բրդի և այլ հյուսվածքների պատառիկներ, ոսկորներ, նույնիսկ խաղողի պտղամիս, ինչպես նաև գանգ` ուղեղային հյուսվածքների հետքերով:Tuesday, April 20, 2010
Հայաստանում գտել են ամենահին կոշիկը
Report.am. 19-4-2010- Արենիի քարանձավում հնէաբանները հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի ամենահին կոշիկը, այսպես կոչված` չարուխը: Այն թվագրվում է Ք. Ա. 3600-3500թթ.-ով: Այդ մասին հայտնել է ԳԱԱ հնէաբանության և էթնոգրաֆիայի ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Չարուխները կարում էին խոզի կամ այլ խոշոր եղջերավորների կաշվից: Պավել Ավետիսյանը նշել է, որ մեր պապերի կրած կոշիկը գործնական ոչ մի տարբերություն չունի իր այսօրվա «նմանակից»: Սա ամենահին հնէաբանական գտածոն է Հին աշխարհի տարածքում հայտնաբերված կոշիկի բոլոր տեսակներից:Հայտնագործության յուրահատկությունն այն է, որ օրգանական նյութերը պահպանվել են քարանձավի միկրոկլիմայի շնորհիվ: Քարանձավում հայտնաբերվել են կտորի, բրդի և այլ հյուսվածքների պատառիկներ, ոսկորներ, նույնիսկ խաղողի պտղամիս, ինչպես նաև գանգ` ուղեղային հյուսվածքների հետքերով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment