Wednesday, April 21, 2010

ԿԱՇԱՌՔ ՉՏԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

«Լրագիր» 20-4-2010- Ապրիլի 21-ին Ռուսաստանում գործող միջազգային տասնյակ ընկերությունների ղեկավարներ իրենց վրա պարտավորություն կստանձնեն չմասնակցել կոռուպցիոն գործարքների: Այդ մասին գրում է Վեդոմոստին: Դրա նախաձեռնությունը գալիս է մի քանի գերմանական խոշոր ընկերություններից: Նախաձեռնությանը մասնակից ընկերությունները պարտավորվում են նախանշել կոռուպցիայի տեսանկյունից առավել ռիսկային ոլորտները եւ արգելել կաշառքը այդ ոլորտներում գործունեության ընթացքում: Ընկերությունները կհրաժարվեն նաեւ կաշառքի քողարկված տարբերակներից` կուսակցություններին կատարվող հատկացումներ, բարեգործական հիմնադրամներին կատարվող հատկացումներ, եւ այլն: 2009 թվականին Ռուսաստանը Հայաստանում ներդրել է 502854,7 հազար դոլար: Դա կազմում է 2009 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների 53,75 տոկոսը: 2008 թվականի համեմատ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում նվազել են 42,9 տոկոսով: Հետաքրքիր է, արդյոք ներդրումներ կամ վարկեր ստանալու համար կիրառվել են կոռուպցիոն մեխանիզմներ, եւ արդյոք դրանց նվազումը կապված չէ կաշառքից հրաժարվելու հետ:

No comments: