Tert.am. 16-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վաշինգտոնյան այցի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպմանը հաջորդած ասուլիսին Դավութօղլուն հայտարարել է, որ Քլինթոնի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին և Կովկասին առնչվող հարցեր:
«Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հարցում և մեր վճռականության մասին տեղեկացրել ենք ինչպես մեր հայ, այնպես էլ ամերիկացի գործընկերներին»,- հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով. «Երկուշաբթի պատրաստվում եմ մեկնել Ադրբեջան: Շաբաթվա ընթացքում կմեկնեմ նաև Իրան: Մենք կարծում ենք, որ դեռևս կա Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով Ադրբեջան կատարելիք այցին` Դավութօղլուն նշել է. «Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ քննարկելու եմ այստեղ [Վաշինգտոնում- խմբ.] տեղի ունեցած հանդիպումներն ու դրանց հետ կապված մանրամասները: Բացի այդ, խորհրդակցելու ենք մեր հետագա քայլերի առնչությամբ»:
«Հայաստանի հետ հարաբերությունները մեզ համար մեծ կարևորություն ունեն: Սակայն, միևնույն ժամանակ, կարևորություն ենք տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորմանը: Ցանկանում ենք, որ բոլոր այս գործընթացները նպաստեն Կովկասում կայունության ու խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:Friday, April 16, 2010
Դավութօղլուն մեկնում է Բաքու
Tert.am. 16-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վաշինգտոնյան այցի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպմանը հաջորդած ասուլիսին Դավութօղլուն հայտարարել է, որ Քլինթոնի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին և Կովկասին առնչվող հարցեր:
«Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հարցում և մեր վճռականության մասին տեղեկացրել ենք ինչպես մեր հայ, այնպես էլ ամերիկացի գործընկերներին»,- հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով. «Երկուշաբթի պատրաստվում եմ մեկնել Ադրբեջան: Շաբաթվա ընթացքում կմեկնեմ նաև Իրան: Մենք կարծում ենք, որ դեռևս կա Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով Ադրբեջան կատարելիք այցին` Դավութօղլուն նշել է. «Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ քննարկելու եմ այստեղ [Վաշինգտոնում- խմբ.] տեղի ունեցած հանդիպումներն ու դրանց հետ կապված մանրամասները: Բացի այդ, խորհրդակցելու ենք մեր հետագա քայլերի առնչությամբ»:
«Հայաստանի հետ հարաբերությունները մեզ համար մեծ կարևորություն ունեն: Սակայն, միևնույն ժամանակ, կարևորություն ենք տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորմանը: Ցանկանում ենք, որ բոլոր այս գործընթացները նպաստեն Կովկասում կայունության ու խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment