Wednesday, April 28, 2010

Խոսում է թուրքական ընդդիմությունը

Haynews.am .28-4-2010- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հերթական անգամ քննադատել է թուրքական իշխանություններին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսելու համար, հայտնում է Hurriyet-ը: Բայքալը նորից նշել է, որ «մեծն» Թուրքիայի քաղաքականությունը ֆիասկոյի ենթարկվեց այդ ամենի արդյունքում: Վերջինս հավելել է, որ թուրք եղբայրները, հայերի հետ արձանագրություններ ստորագրելով, չէին կարող ադրբեջանական ազգի դեմ նման «հանցանք» գործել, երբ վերջիններիս հողերն «օկուպանտների» ձեռքում են: Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակենտրոն կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Քեմալ Աթաթյուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2000 թվականից կուսակցության նախագահն է Դենիզ Բայքալը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:

No comments: