Friday, April 16, 2010

Սոմալիի դպրոցներում զանգին կփոխարինի ծափը

Panorama.am. 16-4-2010- Սոմալիում իսլամիստական գրոհայինների «Ալ շաբաբ» խմբավորման անդամները դպրոցներում արգելել են դասերի ավարտին զանգ հնչեցնել: Խմբավորման անդամները դա բացատրում են նրանով, որ այդ զանգը հիշեցնում է քրիստոնեական եկեղեցիներում հնչող զանգը: Դպրոցներից մեկի տնօրենը BBC-ին ասել է, որ այսուհետ դասերի ավարտն ազդարարվելու է ծափերով կամ ձեռքերով սեղանին հարվածներով: Նշենք, որ ավելի վաղ, գրոհայինները բնակչությանն արգելել էին ֆուտբոլ և ֆիլմեր դիտել, ինչպես նաև բջջային հեռախոսներին որպես զանգ երաժշտություն օգտագործել:

No comments: