«Լրագիր« 16-4-2010- Ակնհայտ է այն ոգեւորությունը, որ իշխանությունն ապրում է Վաշինգտոնից հետո: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունն ինքն էլ չէր սպասում, որ այդքան “էժան կպրծնի” ու ստիպված չի լինի կայացնել դժվարին որոշումներ: Ավելին, հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն էր գնում արդեն իսկ կայացրած որոշմամբ, ինչի մասին նա հայտարարեց ապրիլի 9-ին, թերեւս վկայում է, որ Հայաստանի իշխանությունը Վաշինգտոնում բոլորովին այլ բան էր սպասում ու նախապես պատրաստվել էր դրան:
Բայց կարծես թե ամեն բան առնվազն հետաձգվում է, ինչն էլ դարձել է իշխանության ոգեւորության, ուրախության, էյֆորիայի պատճառ: Դավութօղլուին արդեն ստախոս ու լկտի են անվանում: Այնպիսի տպավորություն է, որ Վաշինգտոնից հետո Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունն այլեւս կարեւոր էլ չէ: Գալուստ Սահակյանն ասում է, թե հո հայ-թուրքական հարցի համար չէր, որ Սերժ Սարգսյանը հասել էր Վաշինգտոն: Նրա կարծիքով, հասել էր, որպեսզի աշխարհի մեծ գործերին մասնակցի, միջուկային անվտանգության քննարկումներին մասնակցի, ինչի համար որ “44-50” (ուշադրություն դարձրեք Գալուստ Սահակյանի մատնանշած դիապազոնին) պետություն հավաքվել էին այնտեղ:
Դա արդեն վկայում է, որ Հայաստանի իշխանությունը մի քիչ կարծես թե չափից շատ է թուլացել եւ ընդհուպ մոտեցել է իրականության, ժամանակի ու տարածության զգացողությունը կորցնելուն, մոտավորապես այնպես, ինչպես թուլացել էր եւ իրականության ադեկվատ զգացումը կորցրել հարսանիքի հրավիրված ավանակը հայկական հայտնի մուլտֆիլմում, երբ նա զուգվում է-զարդարվում, բայց պարզվում է, որ հարսանքատեղում ընդամենը ջուր է կրելու:
Ուրախությունը ուրախություն, բայց չափն էլ պետք չէ կորցնել: “Համազասպ ջան, մի քիչ համազուսպ եղիր, էլի”, 1996 թվականին բեմադրված Խաթաբալադայում ասում էր սատանան պոետ Համազասպին: Վատ չէր լինի, որ իշխանությունն էլ առաջին նախագահի խորհրդին հետեւեր ու մեկ մեկ գիրք կարդար, երաժշտություն լսեր, թատրոն դիտեր: Եթե Սերժ Սարգսյանին կանչելու լինեին միջուկային գլոբալ հարցերի լուծմանը մասնակցելու, ապա նա Էրդողանից ու Օբամայից բացի գոնե մի այլ պաշտոնական երկկողմ հանդիպում էլ կունենար այդ “44-50” պետություններից որեւէ մեկի ղեկավարի հետ, իսկ Օբամայի հետ 45 րոպեանոց զրույցի ընթացքում էլ գոնե մի քիչ կխոսվեր աշխարհում միջուկային անվտանգության հարցում Հայաստանի դերի մասին: Գլխապտույտը թերեւս ողջունելի է, եթե այն պայմանավորված է հղիությամբ: Բայց քաղաքականության, այն էլ աշխարհաքաղաքականության, կամ գոնե տարածաշրջանային քաղաքականության մեջ գլխապտույտն ինքն է հղի, այն էլ բավական բարդ հետեւանքներով, առավել եւս, երբ ուղեկցվում է “լիարժեքության բարդույթով” կամ “մեծության մոլուցքով”:
Եթե գերտերությունների շահը ներկայում պահանջում է աջակցել Հայաստանին, քանի որ այն շատ հարմար եւ ազդեցիկ գործոն է Թուրքիայի հավակնությունները զսպելու կամ կառավարելու համար, ապա որեւէ երաշխիք չկա, որ վաղը չեն փորձի Հայաստանը դարձնել Թուրքիայի համար խայծ կամ կերակուր, այս անգամ էլ ախորժակը կառավարելու համար: Խնդիրն այն է, որ ոչ թե Հայաստանն է Թուրքիայի հետ ինչ որ կերպ հարաբերվում, այլ Հայաստանով են հարաբերվում Թուրքիայի հետ: Առայժմ, բարեբախտաբար, հարաբերվում են մեզ համար նպաստավոր հունով, ճնշում են բանեցնում Թուրքիայի վրա, Ադրբեջանին են նեղացնում:
Բայց Հայաստանի իշխանությանը թերեւս հարկ է տեղի ունեցածին ավելի հանգիստ վերաբերվել, չկարծել, թե Թուրքիան սկսել է ջնջվել աշխարհի երեսից, իսկ Էրդողանը, Գյուլն ու Դավութօղլուն էլ գալու են Հայաստան եւ մի տեղ են խնդրելու “սնունդ աշխատանքի դիմաց” ծրագրում: Ի վերջո, Արեւմուտքի նպատակը հաստատ դա չէ: Թուրքիան դեռ պետք է գալու Արեւմուտքին, ու այդ դեպքում էլ արդեն հարց է առաջանում, թե ինչի համար ու ինչ տեսքով է Արեւմուտքին պետք գալու Հայաստանը: Հետեւաբար, իշխանության համար ավելի լավ է աշխարհով մեկ լինելու փոխարեն հասկանալ, որ Հայաստանի ուժն ու նշանակությունը “պատմական արդարությունը” չէ, որը կարելի է անվերջ շահարկել միջազգային ասպարեզում, կամ որի միջազգային շահարկումից կարելի է անվերջ օգտվել Հայաստանում: Հայաստանի ուժը կարող է լինել միայն ու միայն այլ երկրի ներքին կյանքում արդարության եւ օրինականության հաստատումը:
Այդ իմաստով, Վաշինգտոնը չի լուծել Հայաստանի իշխանության համար կարեւոր որեւէ խնդիր, այլ թերեւս էլ ավելի է առարկայացրել այդ խնդիրները` ցորենը մի քիչ էլ զատելով որոմից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆFriday, April 16, 2010
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՖՈՆԻՆ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment