News.am. 19-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային:
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացված միջուկային համաժողովին` նշել է. «47 երկրների ղեկավարների մասնակցությամբ միջուկային համաժողովին բոլորը տեսան, որ Թուրքիան ուղիղ է խոսում:
Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշեցի, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ է եւ անհրաժեշտ է համարում, որ նույն անկեղծությունը Հայաստանը եւս ցույց տա: Նշեցինք, որ դա կարեւոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Ղարաբաղի խնդրի լուծման եւ հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման համար: Օբամայի հետ հանդիպմանը մեր մտահոգությունը հայտնեցինք նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիան այն մակարդակի է հասել, որ անկեղծ ջանքեր է գործադրում ամեն երկրի հետ հավասար պայմաններով հարաբերություններ ստեղծելու եւ սեղանի շուրջ նստելու ուղղությամբ: Թուրքիան կարողանում է խիզախորեն խոսել հակամարտություններից, սեղանի շուրջ նստելուց եւ փոխզիջման գնալուց, թե՛ իր, թե՛ տարածաշրջանային խնդիրների մասին խոսելուց:
Աշխարհում եւ տարածաշրջանում չեք կարող գտնել մի երկիր, որ միեւնույն ժամանակ կարողանա խոսել Իրաքի, Սիրիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Բոսնիայի հետ: Սա բխում է Թուրքիայի հզորությունից եւ անկեղծությունից: Մենք չենք կարող լինել բանակցություններից փախչող կողմ»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Monday, April 19, 2010
Թուրքիայի վարչապետ. Մենք չենք կարող լինել բանակցություններից փախչող կողմ
News.am. 19-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային:
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացված միջուկային համաժողովին` նշել է. «47 երկրների ղեկավարների մասնակցությամբ միջուկային համաժողովին բոլորը տեսան, որ Թուրքիան ուղիղ է խոսում:
Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշեցի, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ է եւ անհրաժեշտ է համարում, որ նույն անկեղծությունը Հայաստանը եւս ցույց տա: Նշեցինք, որ դա կարեւոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Ղարաբաղի խնդրի լուծման եւ հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման համար: Օբամայի հետ հանդիպմանը մեր մտահոգությունը հայտնեցինք նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիան այն մակարդակի է հասել, որ անկեղծ ջանքեր է գործադրում ամեն երկրի հետ հավասար պայմաններով հարաբերություններ ստեղծելու եւ սեղանի շուրջ նստելու ուղղությամբ: Թուրքիան կարողանում է խիզախորեն խոսել հակամարտություններից, սեղանի շուրջ նստելուց եւ փոխզիջման գնալուց, թե՛ իր, թե՛ տարածաշրջանային խնդիրների մասին խոսելուց:
Աշխարհում եւ տարածաշրջանում չեք կարող գտնել մի երկիր, որ միեւնույն ժամանակ կարողանա խոսել Իրաքի, Սիրիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Բոսնիայի հետ: Սա բխում է Թուրքիայի հզորությունից եւ անկեղծությունից: Մենք չենք կարող լինել բանակցություններից փախչող կողմ»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment