Tuesday, April 20, 2010

Դավութօղլուն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Tert.am. 19-4-2010- Այսօր Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: CNNTurk-ի փոխանցմամբ` սպասվում է Դավութօղլուի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Դավութօղլու-Մամեդյարով հանդիպման առանցքային հարցերից է լինելու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների թեման: Դավութօղլու-Ալիև հանդիպման մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:

No comments: