News.am. 20-4-2010 -«Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական կարգով իրենց թեկնածությունն են առաջադրել չորս կուսակցություններ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Հստակեցնելով, որ 2010 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են Արցախի Ժողովրդավարական, «Ազատ հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Կոմունիստական կուսակցությունը՝ նա հիշեցրեց, որ առաջադրված կուսակցություններից երեքն իշխանամետ են. «Կարծում եմ՝ ընտրությունները նորմալ կանցնեն, եւ խորհրդարանում կլինի իշխանամետ մեծամասնություն, քանի որ չորս կուսակցություններից երեքը հաստատ կանցնեն խորհրդարան»,- համոզմունք հայտնեց Մ. Մայիլյանը։
Անդրադառնալով նախընտրական շրջանում առկա հասարակական տրամադրություններին՝ ԼՂՀ պաշտոնյան նկատեց, որ ազգաբնակչությունը «շատ հանգիստ է վերաբերում սպասվելիք ընտրություններին»:
«Քանի որ խորհրդարանական ընտրություներին ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում, բնականաբար, իշխանամետ ուժերի ու ընդդիմության միջեւ պայքար չկա: Եթե նման պայքար է լինում, մասնակցությունն ավելի շատ է լինում, իսկ հիմա…»,- ամփոփեց Մ. Մայիլյանը։
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություների քարոզարշավը։ Հայտնի է, որ խորհդարանի 33 պատգամավորներից 17-ը ընտրվելու են համամասնական, 16-ը` մեծամասնական ընտրակարգով:Tuesday, April 20, 2010
Մասիս Մայիլյան. ԼՂ խորհրդարանական ընտրություներին ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի
News.am. 20-4-2010 -«Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական կարգով իրենց թեկնածությունն են առաջադրել չորս կուսակցություններ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Հստակեցնելով, որ 2010 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են Արցախի Ժողովրդավարական, «Ազատ հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Կոմունիստական կուսակցությունը՝ նա հիշեցրեց, որ առաջադրված կուսակցություններից երեքն իշխանամետ են. «Կարծում եմ՝ ընտրությունները նորմալ կանցնեն, եւ խորհրդարանում կլինի իշխանամետ մեծամասնություն, քանի որ չորս կուսակցություններից երեքը հաստատ կանցնեն խորհրդարան»,- համոզմունք հայտնեց Մ. Մայիլյանը։
Անդրադառնալով նախընտրական շրջանում առկա հասարակական տրամադրություններին՝ ԼՂՀ պաշտոնյան նկատեց, որ ազգաբնակչությունը «շատ հանգիստ է վերաբերում սպասվելիք ընտրություններին»:
«Քանի որ խորհրդարանական ընտրություներին ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում, բնականաբար, իշխանամետ ուժերի ու ընդդիմության միջեւ պայքար չկա: Եթե նման պայքար է լինում, մասնակցությունն ավելի շատ է լինում, իսկ հիմա…»,- ամփոփեց Մ. Մայիլյանը։
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություների քարոզարշավը։ Հայտնի է, որ խորհդարանի 33 պատգամավորներից 17-ը ընտրվելու են համամասնական, 16-ը` մեծամասնական ընտրակարգով:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment