Saturday, April 17, 2010

Հայ-թուրքական երկխոսությունում պետք է առաջ մղել Ցեղասպանության ճանաչումը. ԲՀԿ

Tert.am. 16-4-2010- Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական մակարդակով՝ երկու երկրների նախագահների, վարչապետների, արտգործնախարարների, դիվանագետների միջև, այլ նաև բոլոր հնարավոր խողովակներով։ Այս կարծիքն այսօր հայտնեց «ԲՀԿ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Ես նկատի ունեմ՝ քաղաքական երկխոսությունը միջկուսակցական մակարդակով, նաև հասարակական կազմակերպությունների և լրագրողների շփումները»։ Խմբակցության քարտուղարը ողջունեց Թուրքիայում վերջին երկու տարիներին տեղի ունեցող գործընթացները։ «Ես նկատի ունեմ բաց և անկեղծ խոսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Մենք կողմ ենք հայ-թուրքական երկխոսության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության առաջմղմանը։»,- նշեց նա։

No comments: