Tert.am. 27-4-2010- Այսօր կայացած ասուլիսում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց Ղարաբաղում անցկացված սոցհարցումների տվյալները։ Հարցմանը մասնակցել է բնակչության մոտավորապես 1 տոկոսը՝ 1400 հոգի։
Ղարաբաղի հարցում բոլոր տեսակի զիջումներին դեմ է արտահայտվել պատասխանողների 84,4 տոկոսը։ «Սա բավական մեծ թիվ է», – նշեց Ադիբեկյանը։ 2,9%–ն ասել է, որ պատրաստ է վերադարձնել տարածքները անկախության դիմաց։ Սոցիոլոգը նկատեց նաև, որ այս հարցում պատասխանողների մի նոր խումբ է ձևավորվել, որոնց պատասխանն է՝ «սպասենք, ժամանակն իր լուծումը կտա»։
Ադիբեկյանը ներկայացրեց նաև վերաբնակեցման հարցի շուրջ ստացած պատասխանները։ Հարցման մասնակիցների 93%–ը դեմ է վերաբնակեցմանը։ «Պարզ է, որ եթե լինի վերաբնակեցում, դա կնմանվի կրոնական կամ էթնիկ հիմքի վրա գործող գետոների, այսինքն՝ կլինեն փակ համայնքներ», – պարզաբանեց մասնագետը։ Ադիբեկյանը նշեց, որ որոշ դեպքերում արցախցիները դեմ են թրքախոս ադրբեջանցիների վերաբնակեցմանը։
Ինչ վերաբերվում է հանուն հայ–թուրքական կարգավորման և սահմանների բացման Ղարաբաղի հարցում Ադրբեջանին հնարավոր զիջումների հարցին, պատկերն այսպիսին է. պատասխանողների 85,1% համարում է, որ դա լիովին անհեռանկարային է։
«Մի պաշտոնյա ինձ ասաց՝ մենք ո՛չ ազերիներից ենք վախենում, ո՛չ էլ թորքերից. մենք ձեզանից ենք վախենում, որ հանկարծ զիջումներ չլինեն», – մեջբերեց Ադիբեկյանը։
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment