Tuesday, April 20, 2010

Մի մուշտի` թուրք նախարարին

Tert.am. 19-4-2010- Այսօր հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլմազի դեմ: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Կեսարիայում թուրք կապիտանի հուղարկավորության արարողության ժամանակ, որը զոհվել էր թուրք-իրաքյան սահմանին քուրդ զինյալների հետ բախման հետևանքով: Արարողության մասնակիցներից մեկը, բացականչելով «Սա թուրք ազգի բռունցքն է: Ա՛ռ քեզ նախաձեռնություն» (նկատի ունի քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, որը հայտնի է «ժողովրդավարական նախաձեռնություն» անվանմամբ), բռունցքով հարվածել է նախարարի դեմքին: Միջադեպից անմիջապես հետո Թաներ Յըլդըզը տեղափոխվել է հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել:

No comments: