Haynews.am . 27-4-2010- Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ՀՀ քաղաքացիներ Արթուր Մանուկյանին և նրա մորը` Հասմիկ Մանուկյանին Թուրքիայում բուժական նպատակներով երկարատև բնակության իրավունք էր տվել: Առաջին հայացքից Թուրքիայի այս «հումանիստական» քայլը կարող էր հենց այդպես էլ ընկալվել շատերի կողմից, բայց… Բայց պետք է երկու բան հիշել` նախ` սա Թուրքիան է և երկրորդ` ՍԱ ԹՈՒՐՔԻԱ’Ն Է: Ինչու՞ էր Թուրքիային և նրա «բարի» և «հումանիտար» վարչապետ Էրդողանին պետք մի հայ ընտանիքի օգնություն ցուցաբերել, երբ ամբողջ թուրքական քաղաքական մեքենան աշխատում է հայատյացության կուռ սկզբունքներով:
Պատասխանը մեկն է` քարոզչություն` արտաքին, ինչու չէ` մի փոքր էլ ներքին սպառման համար: Ապացույց` խոսեցին օգնության կարիք ունեցող և ծանր հիվանդ հայ երիտասարդն ու նրա մայրը, իսկ խոսեցին հայ-թուրքական բարեկամությունից, շնորհակալության խոսք ասացին: Տրամաբանական է` ծանր հիվանդ որդի և նրան սիրող մայր: Իսկ թուրքական լրատվամիջոցների (բնականաբար, ոչ միայն թուրքալեզու) առաջին էջերին նրանց պատկերն էր և նրանց հնչեցրած շնորհակալությունը: Եվ աշխարհն ինչ է տեսնում`մի մարդ, որ օսմանյան ոճով երկրից հայերին վտարելու մասին էր խոսում, օգնում է մի հայ ընտանիքի, այն էլ` ՀՀ քաղաքացու:Wednesday, April 28, 2010
Էրդողանի «հումանիզմի» ակունքները
Haynews.am . 27-4-2010- Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ՀՀ քաղաքացիներ Արթուր Մանուկյանին և նրա մորը` Հասմիկ Մանուկյանին Թուրքիայում բուժական նպատակներով երկարատև բնակության իրավունք էր տվել: Առաջին հայացքից Թուրքիայի այս «հումանիստական» քայլը կարող էր հենց այդպես էլ ընկալվել շատերի կողմից, բայց… Բայց պետք է երկու բան հիշել` նախ` սա Թուրքիան է և երկրորդ` ՍԱ ԹՈՒՐՔԻԱ’Ն Է: Ինչու՞ էր Թուրքիային և նրա «բարի» և «հումանիտար» վարչապետ Էրդողանին պետք մի հայ ընտանիքի օգնություն ցուցաբերել, երբ ամբողջ թուրքական քաղաքական մեքենան աշխատում է հայատյացության կուռ սկզբունքներով:
Պատասխանը մեկն է` քարոզչություն` արտաքին, ինչու չէ` մի փոքր էլ ներքին սպառման համար: Ապացույց` խոսեցին օգնության կարիք ունեցող և ծանր հիվանդ հայ երիտասարդն ու նրա մայրը, իսկ խոսեցին հայ-թուրքական բարեկամությունից, շնորհակալության խոսք ասացին: Տրամաբանական է` ծանր հիվանդ որդի և նրան սիրող մայր: Իսկ թուրքական լրատվամիջոցների (բնականաբար, ոչ միայն թուրքալեզու) առաջին էջերին նրանց պատկերն էր և նրանց հնչեցրած շնորհակալությունը: Եվ աշխարհն ինչ է տեսնում`մի մարդ, որ օսմանյան ոճով երկրից հայերին վտարելու մասին էր խոսում, օգնում է մի հայ ընտանիքի, այն էլ` ՀՀ քաղաքացու:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment