Tuesday, May 25, 2010

Յուրահատուկ ռեկորդ, տրակտորի անիվը և աղջնակը

Իսպանիայում հետաքրքիր ռեկորդ է սահմանվել: Եվրոպայում մեծ ժողովրդականություն վայելող «Մեծ վեճ» հեռուստաշոուի ժամանակ, որն անց է կացվում իսպանական Մայորկա կղզում, Սաբրինա Վասսերտալ անունով երիտասարդ մի աղջիկ կարողացել է 30 անգամ իրանի շուրջ պտտել 50 կիլոգրամանոց տրակտորի անիվը: Աղջկան հաջողվել է միայն երրորդ անգամից նման արդյունք ցուցադրել: Առաջին փորձից նա կարողացել է «ընդամենը» 7 անգամ պտտել, երկրորդ փորձից` 9, իսկ արդեն երրորդ փորձից` 31 անգամ:

No comments: