Tuesday, May 18, 2010

ԻՐԱՆՆ ՈՒՆԱԿ ՉԷ ԼԻՆԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, մասնակցելով Վաշինգտոնի Նիկսոնյան կենտրոնի կազմակերպած սեմինարին, հայտարարել է, որ Իրանը ներկայում “ռազմական իմաստով ունակ չէ դառնալ միջուկային տերություն”: Նա ասել է, որ իր այդ խոսքի մեջ “չկա փոքր կասկած անգամ” եւ այժմ վիճել կարելի է միայն այն կապակցությամբ, թե Իրանը միջազգային հանրության անգործության հետեւանքով ունակ կլինի 5 կամ 10 տարի անց ձեռք բերել միջուկային ռազմական ներուժ: Այդ մասին տեղեկացնում է Իտառ-Տասսը:

No comments: