Tuesday, May 18, 2010

Օբամայի Զեյթուն հորաքույրը քաղաքական ապաստան է ստացել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորաքույր Զեյթունի Օնիանգոն քաղաքական ապաստարան թ ստացվել Միացյալ Նահանգներում: Ինչպես հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները, նման որոշում է կայացրել ԱՄՆ փախստականների հարցերով զբաղվող դատարանը: Հիմա Օբամայի Զեյթուն հորաքույրը պետք է խնդրի, որպեսզի իրեն վիզա և աշխատանքի իրավունք տրամադրեն: Զեյթունը 2000 թ-ին նույնպես խնդրել էր Միացյալ Նահանգների իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրել` հաշվի առնելով Քենիայում առկա ներքաղաքական ոչ կայուն իրավիճակը, սակայն դատարանը մերժել էր նրան: Ավելին, դատարանը որոշել էր, որ նա պետք է լքի ԱՄՆ-ն 2004 թ-ին: Զեյթուն հորաքույրը, սակայն, չէր մեկնել ԱՄՆ-ից, թերևս սպասելով, որ իր եղբոր տղան «մի նորմալ պաշտոն ստանա»:

No comments: