News.am. 10.5.2010- Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղի խնդրին:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` Հալիլ Աքընջըն` նշելով, որ Ռուսաստանն ամբողջովին աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը, շարունակել է. «Սակայն Ռուսաստանը պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղի խնդիրը եւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները իրարից պետք է տարանջատվեն: Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից է պաշտպանվում: Մյուս կողմից մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ստիպված ենք Ղարաբաղի հարցում հավասարակշռություն պահպանել: Արձանագրությունները առկախվել են, սակայն ոչ ոք չի հայտարարել, որ հետ են կանչվել: Հարմար քաղաքական իրավիճակի դեպքում ղեկավարները կրկին արձանագրությունները կմտցնեն օրակարգ»:
Ըստ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի` Հայաստանի պնդումները իրենց համար չեն կարող ընդունելի լինել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրություններում մեկնաբանություն ավելացրեց` առաջացնելով լուրջ խնդիր: «Թուրքիա-Հայաստան սահմանը Ղարաբաղի պատճառով է փակվել: Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան խնդրում առանց առաջընթաց գրանցվելու բացվել սահմանը: Անհրաժեշտ է հիշել, թե ինչի համար է փակվել սահմանը»,-ամփոփել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն:Monday, May 10, 2010
ՌԴ-ում Թուրքիայի դեսպան. Անհրաժեշտ է հիշել, թե ինչի համար է փակվել հայ-թուրքական սահմանը
News.am. 10.5.2010- Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղի խնդրին:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` Հալիլ Աքընջըն` նշելով, որ Ռուսաստանն ամբողջովին աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը, շարունակել է. «Սակայն Ռուսաստանը պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղի խնդիրը եւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները իրարից պետք է տարանջատվեն: Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից է պաշտպանվում: Մյուս կողմից մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ստիպված ենք Ղարաբաղի հարցում հավասարակշռություն պահպանել: Արձանագրությունները առկախվել են, սակայն ոչ ոք չի հայտարարել, որ հետ են կանչվել: Հարմար քաղաքական իրավիճակի դեպքում ղեկավարները կրկին արձանագրությունները կմտցնեն օրակարգ»:
Ըստ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի` Հայաստանի պնդումները իրենց համար չեն կարող ընդունելի լինել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրություններում մեկնաբանություն ավելացրեց` առաջացնելով լուրջ խնդիր: «Թուրքիա-Հայաստան սահմանը Ղարաբաղի պատճառով է փակվել: Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան խնդրում առանց առաջընթաց գրանցվելու բացվել սահմանը: Անհրաժեշտ է հիշել, թե ինչի համար է փակվել սահմանը»,-ամփոփել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment