Monday, May 3, 2010

Էրդողանի կուսակցության վարկանիշը կրկին աճել է

News.am.3-5-2010- Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը աճ է գրանցել` ըստ թուրքական «Դենգե» կազմակերպության կողմից կազմակերպված սոցհարցման արդյունքների: Թուրքիայի 25 նահանգներում 1000 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում Էրդողանի կուսակցությունը նախորդ տարվա տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացած ձայների համեմատ` ստացել է 3 տոկոսով ավելի ձայն`կազմելով 42 տոկոս: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը ստացել է 21.3, իսկ «Ազգայանական շարժում» կուսակցությունը` 16.4 տոկոս: Հաջորդը գալիս է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը` 6.3 տոկոս ձայնով: Հարցվածների 64.7 տոկոսը համաձայն է եղել, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանդրությունը, իսկ 23.5 տոկոսը` դեմ են արտահայտվել: Հարցվածների 19 տոկոսը Թուրքիայում մարտ ամսի ամենակարեւոր իրադարձությունը համարել է սահմանադրական բարեփոխումները, 14.4 տոկոսը` «Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի հետ կապված իրադարձությունները, 7 տոկոսը` «Էրգենեկոնի» գործի հետ կապված իրադարձությունները, իսկ 4.1 տոկոսը կարեւոր իրադաձություն է համարել գործազրկության աճը:

No comments: