Aysor.am. 30.04.2010- ՀՅԴ, ԲՀԿ, ՍԴՀԿ երիտթևերի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին:
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշեց, որ նախագահի` հայ-թուրքական արձանագրությունների կասեցման ուղերձից հետո մի մասն ասում է, որ գործընթացը փակուղի է մտել, իսկ «Դաշնակցության» համար վտանգը դեռևս շարունակվում է:
«Այսօր վտանգը կա, քանի դեռ մեր ստորագրությունները հետ չենք վերցրել: Մենք շարունակում ենք «Ոչ»-ի պայքարը»,- հայտարարեց Ղազարյանը:
ՍԴՀԿ երիտասարդական թևից Գագիկ Մելիքյանի խոսքերով արձանագրությունները փակուղի են մտել ՀՀ ՍԴ որոշումից հետո:
«Պետականորեն դեռ ուժի մեջ են, բայց եթե իրատեսական լինենք, գրեթե ոչ մի կողմն էլ ցանկություն չունի շարունակել գործընթացը: Մտածել, որ թուրք ազգն այնքան է խելոքացել, որ սահման է բացում, չեմ կարծում, թե ճիշտ է: Թուրքիան,
միևնույն է, շարունակում է Ադրբեջանի շահն առաջ տանել»,- գտնում է Մելիքյանը:
ԲՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը ևս առաջ տարավ իր կուսակցության դիրքորոշումը, նշեց, որ իր համար բանակցային փուլում հաղթանակ տերմինն անընդունելի է, գործընթացը սկսել ենք ոչ թե մի բան շահելու կամ ձեռք բերելու համար, այլ հարաբերություններ հաստատելու:
«Կողմ ենք, որ երկու երկրների միջև հաստատվեն նորմալ հարաբերություններ, բայց ոչ ի հաշիվ Ղարաբաղի կամ Հայ դատից հրաժարման: Ինձ համար այս բանակցությունները քաղաքակիրթ երկխոսության հիմք դրեցին»,- վերլուծեց Մանուկյանը:
Saturday, May 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment