Հայաստանում օտարալեզու հանրակրթական դպրոցներ ստեղծելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես է գալիս կրթության եւ գիտության նախարարությունը, տվել է բավական բուռն բանավեճի առիթ: Բանավեճն ընթանում է թե էմոցիոնալ, թե անձնական, թե քաղաքացիական, թե քաղաքական, թե գիտական, հարթություններում`մի առումով շատ, մյուսով քիչ: Դժվար է ասել, թե մամուլով, հեռուստատեսությամբ եւ սոցիալական ցանցերով ընթացող բանավեճի հանդեպ հանրության որքան մասն է ուշադիր եւ որ մասն է անտարբեր: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորը բանավեճն է ինքնին: Ու ոչ այն պատճառով, որ օտարալեզու դպրոցների ստեղծման նախաձեռնությունը դրա միջոցով կարող է կասեցվել: Փորձեմ այս հրապարակման շրջանակում զերծ մնալ այդ նախաձեռնության նպատակահարմարությունը գնահատելուց:
Խոսեմ դրա առիթով ծավալված բանավեճի նպատակահարմարության մասին: Թվում է, թե այդ բանավեճի արդյունքի շրջանակը հստակ է` կամ կառավարությունը հետ կկանչի իր նախաձեռնությունը, կամ` ինչն առավել հավանական է, այն կհասցնի մինչեւ վերջ, գուցե բանավեճից ազդված որոշակի փոփոխություններով: Բայց, այդ ամենի մեջ թերեւս կա շատ ավելի կարեւոր մի հանգամանք: Դա ընդհանրապես Հայաստանում դպրոցի ստեղծման խնդիրն է: Հայաստանում այսօր կա հայկական դպրոցի, հայկական կրթական համակարգի ստեղծման խնդիր: Մինչդեռ, անկախության 20 տարիների ընթացքում, ինչ ֆորմալ առումով գոյություն չունի խորհրդային կամ խորհրդահայ դպրոցական համակարգը, Հայաստանում կարծես թե չի ծավալվել նոր կրթական համակարգ ձեւավորելու մասին որեւէ հիմնարար բանավեճ: Եղել են կցկտուր քննարկումներ, հատվածային նախաձեռնություններ, որոնք 20 տարիների ընթացքում այդպես էլ չեն տեղավորվել հայեցակարգային մի մոտեցման մեջ:
Անկախության 20 տարիների հայկական համարվող դպրոցը, որքան էլ ցավալի է, ամենից արդյունավետ գործունեությունը ծավալել է ընտրակեղծարարության գործընթացին նպաստելու առումով: Ուսուցչական կոլեկտիվներն ու տնօրինությունները հմտացել են ընտրակեղծարարության ոլորտում: Ցավալի է, բայց որեւէ այլ առումով անկախ Հայաստանի դպրոցական համակարգը աչքի չի ընկել համարժեք արդյունավետությամբ: Խոսքն իհարկե պետք չէ ընկալել բացարձակ, որովհետեւ եղել են, կան ուսուցիչներ եւ տնօրեններ, ովքեր ազնիվ են, պարկեշտ, նվիրված են մանկավարժի, ուսուցչի բուն առաքելությանը, ովքեր զերծ են կաղապարված մտածողությունից եւ կարողանում են կրթել ու դաստիարակել մտածող մարդկանց: Բայց, ընդհանուր պատկերում նրանց տեսակարար կշիռն այնքան փոքր է, որ համակարգի համախառն ներքին “արդյունքի” մեջ նրանց աշխատանքը գրեթե չի երեւում:
Դպրոցական հայկական համակարգի բացակայությունն ինչ որ առումով օբյեկտիվ իրողություն է, որովհետեւ 20 տարին գուցե շատ քիչ է դպրոցական համակարգ ստեղծելու համար: Խորհրդային համակարգի բազան հաշիվ չէ, քանի որ այդ բազան իր սկզբունքներով, արժեհամակարգով, դավանաբանությամբ ավելի խանգարող, քան նպաստող հանգամանք է: Բայց 20 տարվա ընթացքում պետք է գոնե ձեւավորվեին այն հիմնական արժեքային կողմնորոշիչները, որոնց հիման վրա էլ պետք է ձեւավորվեր հայկական դպրոցական համակարգի մասին հասարակական պատկերացումը` ինչպիսի դպրոց պետք է ունենա անկախ Հայաստանը, ինչ նպատակներ պետք է դրվեն Հայաստանի դպրոցական համակարգի առաջ, ինչ մտածողություն, ինչ արժեքներ ու գաղափարներ, ինչպիսի հանրություն պետք է ձեւավորի այդ հանրակրթական համակարգը:
Սակայն թե պետական` իշխանական, թե հանրային մակարդակով որեւէ բանավեճի բացակայությունը հանգեցրել է արժեքային կողմնորոշիչների, պատկերացումների բացակայության: Դպրոցը դարձել է պետական կյանքի կազմակերպման, պետականաշինության գործի երկրորդական օղակ, եւ միեւնույն ժամանակ իշխանության վերարտադրության մի գործիք: Մինչդեռ, թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետության առանցքային սյուներից մեկը դպրոցն է: Առանց դրա պետությունը կամ չկա, կամ եթե կա` ապա կաղում է:
Օտարալեզու դպրոցների ստեղծման նախաձեռնության առիթով ծավալված բանավեճը կարող է վերածվել հենց հայկական դպրոցական համակարգի հանրային հայեցակարգի, արժեքային կողմնորոշիչների ստեղծման գործընթացի: Եվ թերեւս հենց դա կլինի բանավեճի ամենալավ, ամենակարեւոր արդյունքը, անկախ այն բանից, թե ինչ կհաջողվի օտարալեզու դպրոցների նախաձեռնության առումով: Թող տարօրինակ չթվա, բայց օտարալեզու դպրոցների ստեղծման առիթը ծավալված հանրային բանավեճի շնորհիվ կարծես թե կարող է դառնալ հայկական կրթական համակարգի ստեղծման ծանրակշիռ պատճառ, սկիզբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆTuesday, May 18, 2010
ԵՐԿՆԵՑ ԵՐԿԻՐ ԵՎ ԴՊՐՈՑ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment