Tuesday, May 18, 2010

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այս տոնը նշվում է 1977 թվականից. Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 11-րդ վեհաժողովում Ռուսաստանի առաջարկությամբ որոշվել է մայիսի 18-ը հայտարարել Թանգարանների միջազգային օր: Այս օրը ամեն տարի նշում է ավելի քան 150 երկիր, այդ թվում` նաև Հայաստանը: Թանգարանների միջազգային խորհրդի կողմից այս տարվա համար ընտրվել է «Թանգարանները հանուն ներդաշնակ հասարակության» կարգախոսը: Նշենք, որ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների» ասոցիացիան օրվա շրջանակներում նախաձեռնել են «Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» խորագրով ակցիա, որի նպատակն է թանգարանները հասանելի դարձնել տարբեր խմբերի հաշմանդամների համար:

No comments: