Wednesday, May 26, 2010

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ

«Լրագիր» 26-5-2010- Թեև ԼՂՀ խորհրդարանի ընտրություններում բացակայում էին Հայաստանում տեղի ունեցող ձայների լայնածավալ առուծախն ու ճնշումների մեթոդները, սակայն կարծես Արցախում էլ սկսել են նկատվել այդ վատ փորձն ընդօրինակելու ձգտումներ։ Մասնավորապես, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից մի շարք գյուղապետերի հրահանգներ են տրվել անհրաժեշտ ձայներ ապահովել իշխող կուսակցության թեկնածու Ռուդիկ Հյուսնունցի համար։ Այդ մասին վկայում են Մարտակերտ քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչները։ Դպրոցների, հիմնարկությունների միջոցով նման ճնշում բանեցնելու փորձերը գյուղերում մեծ վրդովմունք են առաջացրել և նույնիսկ համայնքների ներսում լարված կոնֆլիկտներ ստեղծել։ Այդպիսի դեպքեր արձանագրվել են նաև այլ վայրերում։ Նշենք, որ այս տեղամասում ընտրության արդյունքը վիճարկվել է Հյուսնունցի մրցակցի կողմից:

No comments: