Aysor.am. 20-5-2010- Դամասկոսում գործող քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսները նախօրեին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Արարողությունից հետո Մայր Աթոռում ուխտավորաբար գտնվող բարձրաստիճան եկեղեցականները ևս աղոթք բարձրացրեցին Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոգեհանգստյան արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին նաև «Միասին», «Մուսալեռ» և «Հայ եկեղեցասիրաց» երիտասարդական կազմակերպությունները:Thursday, May 20, 2010
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց հոգեհանգստյան կարգ
Aysor.am. 20-5-2010- Դամասկոսում գործող քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսները նախօրեին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Արարողությունից հետո Մայր Աթոռում ուխտավորաբար գտնվող բարձրաստիճան եկեղեցականները ևս աղոթք բարձրացրեցին Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոգեհանգստյան արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին նաև «Միասին», «Մուսալեռ» և «Հայ եկեղեցասիրաց» երիտասարդական կազմակերպությունները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment