Tuesday, May 18, 2010

Էրդողան. «Լեռնային Ղարաբաղի խնդրին մենք անտարբերություն ցուցաբերել չենք կարող»

Report.am. 17-5-2010- «ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները դրական արձագանք ստացան Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանն այդ առաջարկներին դեռևս չի պատասխանել: Մենք միջուկային անվտանգության գագաթաժողովին այդ թեմայով մի քանի հանդիպում ենք ունեցել: Ցավոք, նման վերաբերմունք մենք տեսանք նաև այդ հանդիպումների ժամանակ: Մենք կպահպանենք մեր վճռական դիրքորոշումը: Մինսկի խումբը նույնպես պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի և այդ գործը մինչև վերջ տանի»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Թուրքիա այցելության ժամանակ քննարկվելէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Մենք քննարկել ենք այդ հարցը Ամերիկայում Օբամայի հետ, իսկ նախկինում՝ Սարկոզիի հետ, քանի որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խնդրին մենք անտարբերություն ցուցաբերել չենք կարող»:

No comments: