7or.am. 20-5-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը համոզված է, որ օտարալեզու դրպրոցներ բացելու որոշումը բխում է էլիտայի շահերից։
-Վերնախավի շահը պահանջում է բյուրեղացնել, կտրել հասարակությունը վերնախավից, վերնախավը՝ հասարակությունից, և ժառանգական համակարգ ստեղծել։ Սովետական Միության ժամանակ կոմսոմոլ կար, բարձրագույն պարտիական դպրոց և այլն։ Այդ համակարգը չի աշխատում, լակոտներն էլ գիշերային ակումբներից դուրս չեն գալիս, Օքսֆորդ կամ Հարվարդ վերնախավի ոչ մի ներկայացուցչի երեխա, չնայած փողն ունեն, չի գնում սովորելու։ Ի՞նչ անեն։ Ուրմեն պետք է մի արհեստական համակարգ ստեղծել, որտեղ ռամիկների երեխաները, որոնք խոսում են ռամիկների լեզվով, չեն կարողանա երբեք հասնել իշխանության,-«Ուրբաթ» ակուբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հ. Բալանյանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանի խոսքերով էլ' Հայաստանում կրթական համակարգն ավերված է, և այդ ավերակի վրա հայտարարում են, թե օտար լեզվով բարձր մակարդակի կրթություն կհրամցնեն։
-Ժողովուրդը խաբվելու է, ստացվելու է, որ իրոք վերնախավային դպրոցներ են առաջանալու, հետո բոլորը բնազդաբար ձգտելու են այդ նույնին, և ի վերջո բոլոր դպրոցներն են վերածվելու օտարալեզվի։ Բայց վերնախավայինը մնալու է էլի վերնախավային։ Մնացած հայալեզու դպրոցներն աստիճանաբար կդառնան օտարալեզու, բայց ոչ վերնախավային, և ազգը նախ լեզվափոխ կլինի, հետո ընդհանրապես կվերանա,-նշել է լեզվաբանը։
Տառաստեղծ Ռուբեն Հակոբյանն (Թառումյան) էլ ավելացրել է, որ եթե մարդը փոխում է լեզուն, փոխում է իր ազգը։
Բոլոր 3 բանախոսներն էլ հստակեցրել են, որ իրենք կողմ են հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդմանը, բայց՝ մայրենիի հիման վրա։Thursday, May 20, 2010
Բանասիրական գիտությունների թեկնածու. «...ազգը նախ լեզվափոխ կլինի, հետո ընդհանրապես կվերանա»
7or.am. 20-5-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը համոզված է, որ օտարալեզու դրպրոցներ բացելու որոշումը բխում է էլիտայի շահերից։
-Վերնախավի շահը պահանջում է բյուրեղացնել, կտրել հասարակությունը վերնախավից, վերնախավը՝ հասարակությունից, և ժառանգական համակարգ ստեղծել։ Սովետական Միության ժամանակ կոմսոմոլ կար, բարձրագույն պարտիական դպրոց և այլն։ Այդ համակարգը չի աշխատում, լակոտներն էլ գիշերային ակումբներից դուրս չեն գալիս, Օքսֆորդ կամ Հարվարդ վերնախավի ոչ մի ներկայացուցչի երեխա, չնայած փողն ունեն, չի գնում սովորելու։ Ի՞նչ անեն։ Ուրմեն պետք է մի արհեստական համակարգ ստեղծել, որտեղ ռամիկների երեխաները, որոնք խոսում են ռամիկների լեզվով, չեն կարողանա երբեք հասնել իշխանության,-«Ուրբաթ» ակուբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հ. Բալանյանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանի խոսքերով էլ' Հայաստանում կրթական համակարգն ավերված է, և այդ ավերակի վրա հայտարարում են, թե օտար լեզվով բարձր մակարդակի կրթություն կհրամցնեն։
-Ժողովուրդը խաբվելու է, ստացվելու է, որ իրոք վերնախավային դպրոցներ են առաջանալու, հետո բոլորը բնազդաբար ձգտելու են այդ նույնին, և ի վերջո բոլոր դպրոցներն են վերածվելու օտարալեզվի։ Բայց վերնախավայինը մնալու է էլի վերնախավային։ Մնացած հայալեզու դպրոցներն աստիճանաբար կդառնան օտարալեզու, բայց ոչ վերնախավային, և ազգը նախ լեզվափոխ կլինի, հետո ընդհանրապես կվերանա,-նշել է լեզվաբանը։
Տառաստեղծ Ռուբեն Հակոբյանն (Թառումյան) էլ ավելացրել է, որ եթե մարդը փոխում է լեզուն, փոխում է իր ազգը։
Բոլոր 3 բանախոսներն էլ հստակեցրել են, որ իրենք կողմ են հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդմանը, բայց՝ մայրենիի հիման վրա։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment