Monday, May 17, 2010

Դավութօղլու. Իրանի դեմ նոր պատժամիջոցների հիմքեր չկան

Aysor.am. 17-5-2010- Միջուկային վառելիքի փոխանակման մասին Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրման արդյունքում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կամ ճնշման հիմքեր չկան: Այդ մասին, ըստ Բի-Բի-Սի գործակալության, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Ըստ թուրք դիվանագետի, ստորագրված համաձայնագիրը վկայում է այն մասին, որ Իրանը ցանկանում է գնալ կառուցողական ճանապարհով: Նշենք, որ այսօր Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են մինչև 3,5% իրանական ցածր հարստացված ուրանի փոխանակման մասին համաձայնագիրը: Այն կփոխանակվի Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար միջուկային վառելիքի` մինչև 20% հարստացած ուրանի հետ:

No comments: