«Panorama.am», 29.09.2012: Հարցազրույց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: -Պարոն Աբրահամյան, մտավախություն չունեք, որ գլխավոր դատախազի` ԱԺ-ին ներկայացրած Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը հավանության արժանանալու դեպքում այն հիմք կհանդիսանա ՀՀԿ-ԲՀԿ նոր լարվածության. - Եթե պարոն Օսկանյանն արդար է, ապա ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք տալիս ենք համաձայնություն, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի և հարցաքննվի: Եթե հարցաքննվի ու տեսնենք, որ որևէ խնդիր չկա, ապա … Ոչ մի նեղանալու բան չկա: Կարևորը որ մենք որևէ մեկի վրա ոչինչ չենք բարդում: Ու թող իրենց մտահոգությունները չբարդեն: -«Բարգավաճ Հայաստանը» սա հետապնդում է որակում ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև կուսակցության նկատմամբ: Դո՞ւք ինչպես կմեկնաբանեք սա: -Ես չեմ գտնում, որ դա իրականությանը համապատասխանում է, և կյանքը ցույց կտա, որ մենք որևէ քաղաքական պատվեր, որևէ հետապնդում չենք իրականացնում: Ուղղակի դեպք է, կա իրավապահների անհանգստությունը, և եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, ապա այն մարդիկ, ովքեր նման քայլի են գնացել, կպատժվեն:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment