Monday, May 3, 2010

PKK-ականները 4 թուրք զինվոր են սպանել

Haynews.am. 3-5-2010- Ինչպես հայտնում է TRT-ն, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) մարտիկները զինված հարձակում են գործել Թուրքիայի Թունջելի նահանգի Սարըյայլա շրջանի ժանդարմերիայի վրա: Թուրք զինվորների և քուրդ զինյալների փոխհրաձգությունը շարունակվել է ամբողջ գիշեր: Հարձակման արդյունքում 4 թուրք զինվոր է սպանվել` ներառյալ ժանդարմերիայի հրամանատարը,ևս 10 թուրք զինվոր վիրավորվել է: Թուրքիայի օդային ուժերի ուղղաթիռները եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել ժամանակին դեպքի վայր ժամանել : Թուրքական բանակին միայն առավոտյան է հաջովել հետ մղել քրդերի գրոհը: Թուրքական լրատվամիջոցները քրդական կողմի կորուստների մասին տվյալներ չեն հայտնում: Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որi նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: «ՔԲԿ»-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: