Tert.am. 7-6-2010- «Եվրատեսիլ 2010»–ի հաղթող Լենա Մայեր Լանդրուտի՝ ազգությամբ հայ լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Wikipedia էլէկտրոնային հանրագիտարանից տեղեկանում ենք, որ Լենայի պապիկի կինն իսկապես հայուհի է եղել։ Բայց խոսքն Անդրեասի երկրորդ կնոջ մասին է։ Նրա առաջին կինը ազնվական ծագում ունեցող հունգարուհի էր, և հենց նա է Լենայի տատիկը։
Հիշեցնենք, որ Լենայի պապիկը՝ Անդրեաս Մայեր Լանդրուտը, եղել է ԽՍՀՄ–ում Գերմանիայի դեսպանը։ Ավելի ուշ նա վերադարձել է Մոսկվա, որտեղ մինչև հիմա բնակարան ունի։
Ինչպես Անդրեասը երկու անգամ է զբաղեցրել դեսպանի պաշտոնը՝ 1980-1983թթ. և 1987–1989թթ., այդ ընթացքում գերմանական դեսպանատունը հովանավորել է արվեստի շատ գործիչների։ 2006թ. «Իզվեստիայի» թղթակիցն այդ առնչությամբ խնդրել էր նրան պատմել իր բնակարանի պատերին կախված նկարների մասին։ Անդրեասը, մասնավորապես, ասել էր. «Այստեղ՝ հյուրանոցում, Օլեգ Վուկոլովն է, 1990թ. նկար է, և իմ դիմանկարը, Իգոր Օբրոսովի նկարն է, շատ եմ սիրում նրան։ Նայեք Ստրավինսկիի այս նկարին, դա մի հրաշալի հայ նկարչի գործն է, ես նրան շատ եմ սիրում։ Կինս էլ է սիրում, նա հայ է...»՝ նկատի ունենալով իր երկրորդ կնոջը։Monday, June 7, 2010
Լենան հայ չի. Խոսքը նրա պապիկի առաջին կնոջ մասին էր
Tert.am. 7-6-2010- «Եվրատեսիլ 2010»–ի հաղթող Լենա Մայեր Լանդրուտի՝ ազգությամբ հայ լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Wikipedia էլէկտրոնային հանրագիտարանից տեղեկանում ենք, որ Լենայի պապիկի կինն իսկապես հայուհի է եղել։ Բայց խոսքն Անդրեասի երկրորդ կնոջ մասին է։ Նրա առաջին կինը ազնվական ծագում ունեցող հունգարուհի էր, և հենց նա է Լենայի տատիկը։
Հիշեցնենք, որ Լենայի պապիկը՝ Անդրեաս Մայեր Լանդրուտը, եղել է ԽՍՀՄ–ում Գերմանիայի դեսպանը։ Ավելի ուշ նա վերադարձել է Մոսկվա, որտեղ մինչև հիմա բնակարան ունի։
Ինչպես Անդրեասը երկու անգամ է զբաղեցրել դեսպանի պաշտոնը՝ 1980-1983թթ. և 1987–1989թթ., այդ ընթացքում գերմանական դեսպանատունը հովանավորել է արվեստի շատ գործիչների։ 2006թ. «Իզվեստիայի» թղթակիցն այդ առնչությամբ խնդրել էր նրան պատմել իր բնակարանի պատերին կախված նկարների մասին։ Անդրեասը, մասնավորապես, ասել էր. «Այստեղ՝ հյուրանոցում, Օլեգ Վուկոլովն է, 1990թ. նկար է, և իմ դիմանկարը, Իգոր Օբրոսովի նկարն է, շատ եմ սիրում նրան։ Նայեք Ստրավինսկիի այս նկարին, դա մի հրաշալի հայ նկարչի գործն է, ես նրան շատ եմ սիրում։ Կինս էլ է սիրում, նա հայ է...»՝ նկատի ունենալով իր երկրորդ կնոջը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment