Panorama.am. 23-6-2010- Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակիցների ներկայությամբ վերահաստատեց այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է, որ նախ չխեղաթյուրվի հակամարտության էությունը:
Մասնավորապես, Հաջիբեյլի ներկայացած անձը ՀՀ նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «Ես ադրբեջանական մի գյուղից եմ` Աղդամի մոտակայքից: 92 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: 18 տարի է արդեն չեմ կարողանում վերադառնալ իմ հայրենի գյուղը: Այստեղից էլ իմ հարցը մեծարգո պարոն Սարգսյանին` մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը»:
Այս հարցին ի պատասխան, նախագահ Սարգսյանն ասաց. «Ես շատ ուղիղ կպատասխանեմ ձեր ուղիղ հարցին` այնքան ժամանակ, որքան դուք մեկ նախադասության մեջ չորս էական սխալ թույլ չեք տա»:
Այնուհետև նախագահը ադրբեջանցուն հիշեցրեց. «Նախ` 92 թվականին մենք հակառակ պրոցեսի մեջ էինք, և ադրբեջանական զորքերն էին հենց Աղդամից հարձակվում Լեռնային Ղարաբաղի վրա և գրավել էին Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Երկրորդ` ձեր ասած տարածաշրջանում գոնե մեկ ռուս զինվոր երբեք չի եղել, և պետք չէ սեփական պարտությունը բացատրել այլ-այլ հանգամանքներով: Եվ երրորդ` ես որևէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որոնք գտնվում են այդ տարածաշրջանում: Այդ տարածքները վերահսկվում է ԼՂ զինված ուժերի կողմից, և դա պարտադրված էր, որովհետև Լեռնային Ղարաբաղի 150 հազար բնակչությունը չէր կարող պատերազմ սկսել մի քանի միլիոնանոց Ադրբեջանի դեմ: Պարտադրված պատերազմն է, որ ստիպեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զենք վերցնել և իր արյան գնով, իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը»:
Հիշեցնենք` հանրապետության ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում, որի շրջանակներում էլ նա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում մասնակցել է քննարկմանը:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment