Wednesday, June 23, 2010

Արտահերթ նիստն՝ այսօր

Այսօր ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում, որտեղ քննարկվելու և քվեարկվելու են նախորդ քառօրյայից անավարտ մնացած մի շարք օրինագծեր։ 7Or.am. 23-6-2010- Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանն իր աշխատանքներն ավարտել էր դեռևս հունիսի 10-ին, սակայն անավարտ մնացած հարցերի քննարկման համար որոշում է կայացվել արտահերթ նիստ գումարել։ Հիշեցնենք, որ վերջին քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվել էր ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը: Օրենսդրական այդ փաթեթն արժանացել էր պատգամավորների բուռն քննարկմանը: Արտահերթ նիստում ի թիվս այլ օրինագծերի, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվելու է նաև վերոնշյալ օրենսդրական փաթեթը։ Նշենք նաև, որ Մելիք-Ադամյան 3 հասցեում, որտեղ նիստն ընթանալու է, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի գործողություն է իրականացնելու։

No comments: