Aysor.am. 24-6-2010- Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ինչպես նաև «Չխոնան» հարավկորեական նավի հետ տեղի ունեցած միջադեպը կքննարկվեն միջազգային անվտանգության ոլորտին նվիրված «մեծ ութնյակի» գագաթնաժողովում: Այդ մասին, ըստ Ռիա-Նովոստի գործակալության, հայտնել է «մեծ ութնյակում» նախագահող Կանադայի վարչապետի մամլո խոսնակ Դիմիտրի Սուդասը:
Նշենք, որ գագաթնաժողովը հունիսի 25-26-ին տեղի կունենա Կանադայի Օնտարիո նահանգի Հանթսվիլ քաղաքում:
«Միջուկային զենքի վտանգը մնում է իրատեսական: Միջազգային հանրության առջև սեփական պարտավորվածությունների կատարելու Իրանի և Հյուսիսային Կորեայի անկարողությունը, ինչպես նաև հարավկորեական նավի հետ տեղի ունեցած միջադեպը գլոբալ անվտանգության համար վտանգ են ներկայացնում: Եվ այդ թեմաներն առաջնահերթ կլինեն, քանի որ պահանջում են «ութնյակի» առաջնորդների համաձայնեցված դիրքորոշումը»,- ասել է մամլո քարտուղարը:
Նա նաև հայտնել է, որ Հանթսվիլում կքննարկվեն ահաբեկչության, թմրանյութի ապօրինի շրջանառության և կազմակերպված ահաբեկչության դեմ պայքարին վերաբերվող հարցեր:
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment