Haynews.am. 24-6-2010- Ամերիկա-իսրայելա-գերմանական նավատորմը Պարսից ծոցում` Իսրայելի ափերի մոտ ծովային ու օդային զորավարժություններ է իրականացրել: 12 նավերից բաղկացած էսկադան իր մեջ ներառել է 1 իսրայելական հրթիռակիր: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, զորավարժությունների նպատակն է եղել պատրաստվել իրանական զորքերի հարձակմանը, մշակել պատասխան գրոհ, ինչպես նաև պաշտպանել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան և իսրայելական օբյեկտները Սիրիայի և Իրանի կողմից արձակված հրթիռներից:
Ավիակիրներից իրականացվել են ռմբակոծիչ օդանավերի գիշերային ու ցերեկային թռիչքներ, որոնք գնդակոծել են Իսրայելի հարավային հատվածում գտնվող Նաբաթիմ զորավարժարանի նշանակետերը: Օդաչուները նաև վարժեցումներ են իրականացրել օդային մենամարտերում: Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վաշինգթոնը նպատակ ունի Իրանի ափերի մոտ տեղակայել իր ուժերը մինչև օգոստոսի սկիզբը:Thursday, June 24, 2010
Ամերիկան, Իսրայելն ու Գերմանիան Պարսից ծոցում ըննդեմ Իրանի զորավարժություններ են անցկացրել
Haynews.am. 24-6-2010- Ամերիկա-իսրայելա-գերմանական նավատորմը Պարսից ծոցում` Իսրայելի ափերի մոտ ծովային ու օդային զորավարժություններ է իրականացրել: 12 նավերից բաղկացած էսկադան իր մեջ ներառել է 1 իսրայելական հրթիռակիր: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, զորավարժությունների նպատակն է եղել պատրաստվել իրանական զորքերի հարձակմանը, մշակել պատասխան գրոհ, ինչպես նաև պաշտպանել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան և իսրայելական օբյեկտները Սիրիայի և Իրանի կողմից արձակված հրթիռներից:
Ավիակիրներից իրականացվել են ռմբակոծիչ օդանավերի գիշերային ու ցերեկային թռիչքներ, որոնք գնդակոծել են Իսրայելի հարավային հատվածում գտնվող Նաբաթիմ զորավարժարանի նշանակետերը: Օդաչուները նաև վարժեցումներ են իրականացրել օդային մենամարտերում: Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վաշինգթոնը նպատակ ունի Իրանի ափերի մոտ տեղակայել իր ուժերը մինչև օգոստոսի սկիզբը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment