7or.am. 24-6-2010- Հենց նոր խորհրդարանը ձայների 71 կողմ, 13 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական վիճահարույց փաթեթը։ Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում։ Քվեարկության ժամանակ գրանցված է եղել 95 պատգամավոր։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին կոչ էր արել առաջին ընթերցմամբ ընդունել օրենսդրական փաթեթը, իսկ մինչև երկրորդ ընթերցում միասին աշխատել և խնդրահարույց հարցերի շուրջ լուծումներ գտնել։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment